Առողջապահություն 1.2013
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Առանձնացվեցին տարվա կարևոր անելիքները
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը տարեսկզբին անցկացրած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձավ 2013թ. համակարգի առջև ծառացած գերակա չորս խնդիրներին:
Բժշկական օգնության որակի և արդյունավետության ապահովում
Հանձնարարվեց կազմել ժամանակացույց, համաձայն որի առաջին եռամսյակի վերջում ավարտին պետք է հասցվի ըստ հիվանդությունների բուժական սխեմաների մշակումն ու ներդրումը:
Բժշկական օգնության որակի և արդյունավետության ապահովմանը մեծապես կնպաստի առողջապահության կազմակերպիչների` գլխավոր բժիշկ, տեղակալ, բաժանմունքի վարիչ, ինչպես նաև մասնագետների ատեստավորման գործընթացի ներդրումը:
Համակարգին հատկացված միջոցներն առաջին հերթին որակյալ ծառայության ապահովմանը և բուժաշխատողների վարձատրմանն ուղղելու նպատակով 2013թ.-ի համար կնքվելիք պետպատվերի պայմանագրերում ամրագրված դրույթները հնարավորություն կընձեռեն վերահսկողություն սահմանելու ինչպես բժշկական օգնության և սպասարկման որակի, այնպես էլ` գնման գործընթացի կազմակերպման նկատմամբ:
Պայմանագրերում նախատեսված է նաև բուժհաստատություններում աշխատող բժիշկների, բուժքույրերի և մայրապետների նվազագույն աշխատավարձերի սահմանման կարգը:
Մարզերի համաչափ զարգացում
Նախարարի հանձնարարությամբ մեկ ամսվա ընթացքում պետք է իրականացվի առկա իրավիճակի մանրամասն վերլուծություն` սկսած բժշկական ծառայությունների առկայությունից ու մասնագետներով ապահովվածությունից մինչև տեխնիկական հագեցվածություն ու շենքային պայմաններ: Այս գույքագրման արդյունքներով առավել կհստակեցվի մարզային բուժհաստատությունների արդյունավետ կառավարման, դրանց հզորությունների և տարածքների օպտիմալացման գործընթացը:
Մարզային առողջապահական համակարգի հետագա զարգացման նպատակով 2013թ. կսկսվեն Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման և Կապանի բժշկական կենտրոնի մասնաշենքերի վերանորոգման աշխատանքները: Կարդիականացվեն նաև Ալավերդու, Աբովյանի և Բերդի բժշկական կենտրոնները: Իսկ Վանաձորում կկառուցվի 190 մահճակալ հզորությամբ երրորդ մակարդակի բազմաֆունկցիոնալ բժշկական նոր կենտրոն:
Դեպի մարզեր ուղղվող միջոցները հնարավորինս մեծացնելու նպատակով և հաշվի առնելով, որ մարզերի մեծ մասում արդեն առկա են նոր վերակառուցված և տեխնիկապես հագեցված ժամանակակից բժշկական հաստատություններ, 2013թ. բյուջեով նախատեսված պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունը փոխվել է հօգուտ մարզերի:
Ծրագրավորված աշխատանքներ կտարվեն մարզերում նոր ծառայությունների կազմակերպման, աշխատող բժիշկների մասնագիտական որակավորման բարձրացման և բուժհաստատությունները նոր կադրերով համալրելու ուղղությամբ:
Դեղերի ոլորտ
Ոլորտում առկա խնդիրների կարգավորման նպատակով շրջանառության մեջ է դրվել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանը «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ղեկավարությանը հանձնարարեց մեկ շաբաթվա ընթացքում ուսումնասիրել և պարզել, թե վերջերս ինչ պատճառով են որոշ դեղերի գները բարձրացել և դրանց վրա ներգործելու նպատակով ներկայացնել առաջարկներ:
Ֆինանսավորման արդիականացում
Համակարգին հատկացված միջոցներն առաջին հերթին որակյալ ծառայության ապահովմանը և բուժաշխատողների վարձատրմանն ուղղելու համար նախարարը կարևորեց պետական պատվերի տեղադրման հստակ սկզբունքների ամրագրումը:
Նախարարը նշեց, որ 2013թ. հայտարարվում է առողջ ապրելակերպի տարի և հանձնարարականներ տվեց միջոցառումների անցկացման ցանկ մշակելու վերաբերյալ:
Բոլոր ուղղություններով աշխատանքները տարվում են նախանշված ժամանակացույցով:
30.04.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ